Zark Foundation

Աբրահամ Բախշունի

Աբրահամ Բախշունի

Բանաստեղծ

2 մայիս, 1915 - 7 նոյեմբեր, 2005

Բախշի Աբրահամյան
Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում։ Մի քանի տարի սովորել է Երևանի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում։ 1934-35թթ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Ադրբեջանի Խանլարի շրջանի Չովդար գյուղի միջնակարգ դպրոցում։ Հետո ծառայել է խորհրդային բանակում։ 1937-40թթ եղել է Խանլարի շրջանի «Ազնիվ աշխատանք» թերթի պատասխանատու քարտուղարը, 1940թ-ից՝ խմբագիրը, 1942-46թթ՝ Ադրբեջանի կոմկուսի Խանլարի շրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչը, 1946-47թթ՝ Դաշքեսանի կուսշրջկոմի երկրորդ քարտուղարը, 1947-74թթ՝ Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի սեփական թղթակիցը Կիրովաբադի գոտու հայաբնակ շրջաններում։ 1952թ-ից եղել է Ադրբեջանի գրողների միության անդամ։ Հրատարակվել են նրա «Բանաստեղծություններ» (1948թ.), «Սրտի կանչը» (1955թ.), «Սրտիս հետ» (1958թ.), «Այրվող միջօրե» (1965թ., հայերեն, 1973թ., ռուսերեն), «Միջօրեից հետո» (1974թ.), «Բարի լույս» (1975թ.), «Փոթորկված լռություն» (1980թ.), «Կռունկի արցունքները» (1991թ., ռուսերեն) և այլ չափածո ժողովածուներ։ Մահացել է Մոսկվայում: