Zark Foundation

Աբրահամ Բոլորաձորեցի

Աբրահամ Բոլորաձորեցի

Մանրանկարիչ

16 դեկտեմբեր, 1461 - 3 հոկտեմբեր, 1502

Տեր Աբրահամ, Աբրահամ ծաղկող
Բոլորաձորի (Բոլորաբերդի) վանքի վանական Աբրահամի անունը հիշատակվում է 1461թ-ից։ 1476թ-ից եղել է Բոլորաձորի վանքի (Վայոց ձոր, Սրկղունք) առաջնորդը, Ավագտեր վարդապետի եղբորորդին։ Նկարազարդել է ավետարաններ (երկուսը` 1475թ., 1482թ., 1495թ.), Հայսմավուրք (1474թ.), Ճաշոց (1476թ.), Ճառընտիր (1478թ.), օրինակել Մանրուսմունք (1484թ.) և այլն։ Ձեռագրերում զետեղել է նաև պատվիրատուների նկարները, լուսանցքներում թողել բացատրական ոտանավորներ։ 1495թ. ավետարանի «Պայծառակերպության» նկարի ցածում Աբրահամը տեղավորել է իր և եղբոր` Զաքարիայի պատկերները (թվ. ՋԽԷ-1498թ.)։ Նրա բազմաթիվ պատկերազարդումները հայ միջնադարյան մանրանկարչության կարևոր էջերից են, կատարված են վարպետությամբ։