Zark Foundation

Աբրահամ Գասպարյան

Աբրահամ Գասպարյան

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1981թ. մայիսի 10-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: 1987-92թթ սովորել է Հալեպի ազգային հայկական վարժարանում, իսկ 1993-99թթ` «Կարեն Եփփե» ազգային ճեմարանում: 1999-2004թթ սովորել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնում, 2006-09թթ` նույն ամբիոնի ասպիրանտուրայում: 2003-07թթ աշխատել է «Նոյան Տապան» լրատվական գործակալությունում` որպես արևմտահայերեն լուրերի թողարկող խմբագիր, ապա` անգլերեն լուրերի թարգմանիչ, խմբագիր, վերլուծաբան: 2005թ. աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի «ԼՍ» երիտասարդական ծրագրում` որպես քաղաքական լրագրող: 2009թ. աշխատել է «Անկախ» շաբաթաթերթում` որպես քաղաքական վերլուծաբան: 2007-19թթ աշխատել է Հայաստանի հանրային հեռուստատեսության «Առաջին» լրատվական ծառայությունում` որպես մեկնաբան, խմբագիր, լրագրող: 2009թ-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանի քաղաքագիտության և լրագրության ֆակուլտետներում: 2010թ. ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2019թ-ից աշխատում է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում՝ որպես «Երեկոյան լուրեր»-ի մեկնաբան: