Zark Foundation

Աբրահամ Երևանցի

Աբրահամ Երևանցի

Պատմաբան

25 նոյեմբեր, 1680 - 29 սեպտեմբեր, 1740

Գրել է «Պատմութիւն պատերազմացն...» երկը, որն արժեքավոր աղբյուր է Անդրկովկասի և թուրք-պարսկական հարաբերությունների պատմության համար։ Ընդգրկում է աֆղանների ապստամբությունից մինչև Նադիր Շահի գահակալությունը կատարված դեպքերը (1721-36թթ)։ Առանձնապես կարևոր է գրքի 2-րդ գլուխը, որտեղ մանրամասն նկարագրված է Երևանի պաշտպանությունը 1724թ.։ Պարունակում է նաև հետաքրքիր տեղագրական տվյալներ հին Երևանի մասին։ «Պատմության» բնագիրը, որից ընդօրինակված է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերից մեկը, գտնվում է Վենետիկի Մխիթարյան մատենադարանում։ Պատմագրի աշխատությունը տպագրվել է 1938թ., իսկ ռուսերեն հրատարակվել է 1939թ.։