Zark Foundation

Աբրահամ Զամինյան

Աբրահամ Զամինյան

Գրականագետ

24 նոյեմբեր, 1861 - 11 հոկտեմբեր, 1937

Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով)։ Կրթությունն ստացել է տեղի թեմական դպրոցում, ապա Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Երկար տարիներ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Նոր Նախիջևանի թեմական դպրոցում։ Գործուն մասնակցություն է ունեցել Նոր Նախիջևանի կրթական-մշակութային կյանքին: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Հրատարակվել են նրա «Հայոց եկեղեցու պատմություն» (հատոր 1, 1908թ., 1914թ., հատոր 2, 1909թ.), «Հայ գրականության պատմություն» (Ա մաս, 1914թ.), «Պատմություն հայոց հին գրականության» (Բ տպագրություն, 1941թ.) գրքերը: Մահացել է Երևանում։