Zark Foundation

Ադամ Մաշինյան

Ադամ Մաշինյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

11 դեկտեմբեր, 1922 - 31 մարտ, 2006

Ծնվել է ՀՀ Լոռու մարզի Շնող գյուղում: 1957թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1961-82թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Ստեղծել է գրաֆիկական գործեր` «Աբովյանը երեխաների հետ» (1957թ., ԵԳԹԻ մրցույթի 2-րղ մրցանակ), «Շաբաթօրյակ» (1973թ.), «Շահումյանի հանդիպումը Լենինի հետ» (1976թ.), «Ծերունու դիմանկարը» (1985թ.) և այլն, երփնագիր` «Ստեփան Շահումյանի վերջին գիշերը» (1958թ.), «Իսրայել Օրի» (1967թ.), «Ղրիմ` Շալյապինի ժայռերը» (1996թ.), «Ալեկոծում» (2004թ.) և այլ գործեր: Նկարազարդել է Հովհաննես Թումանյանի «Գիքորը» (1954թ.) գիրքը: 1957թ. անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում: Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Կրասնոյարսկի գեղարվեստի թանգարանում և այլուր: Մահացել է Երևանում: