Ազարիա Դանիելյան
Ծնվել է Մեղրիում։ Սովորել է Բաքվի ռեալական ուսումնարանում: 1901թ. ավարտել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին մտերմացել է Ստեփան Շահումյանի հետ, ընդգրկվել «Թեորետիկ» մարքսիստական խմբակում։ Նրա պատմվածքներում («Ներհակ Առաքելը», «Նրա ցավը», «Հիվանդոտ խիղճը», «Երկու կրակի մեջ») և վիպակներում («Տգիտության զոհեր», «Սկեսուր») պատկերված են 19-րդ դարի 70-90-ական թվականների հայ գյուղի սոցիալական ներհակությունները։ Նարոդնիկական գաղափարների ազդեցությամբ տարվել է մտավորականության գյուղափրկչական-լուսավորական ծրագրերով, բայց որպես ռեալիստ հանգել է այդ ճանապարհով գյուղը վերափոխելու անհնարինությանը։ Եղել է գյուղական սպառողական առաջին կոոպերատիվի կազմակերպիչներից Հայաստանում (Մեղրի, 1901թ.)։ Մահացել է Նախիջևանում։