Zark Foundation

Ազարիա Սասնեցի

Ազարիա Սասնեցի

Տաղասաց, աստղագետ, տոմարագետ

16-րդ դար - 1628

Հայտնի է եղել նաև Հլու անունով: Ջալալիների արշավանքների ժամանակ գերվել է, ազատվելուց հետո շրջել Փոքր Ասիայում, Իտալիայում, եղել է Կոստանդնուպոլսում։ Առավել հայտնի է աստղագիտական և տոմարագիտական աշխատություններով («Ցաղագս գիտութեան Երկնից բարձրութեան և եւթն պարունակացն», «Ցաղագս գիտութեան Արեգական թաւալմանց»)։ Ունի պատմագիտկան աշխատություններ և թարգմանություններ իտալերենից։ «Ողբ ի վերայ հարուածոց Արևելյան գաւառացն և աշխարհին Հայոց ի ձեռաց Ճելալեանց» երկում մանրամասն նկարագրել է Ջալալիների զորագլուխ Կարա-Յազիճիի արշավանքները, Արևմտյան Հայաստանի գավառների, Սեբաստիայի ասպատակությունն ու ավերումը։ Երկը չունի միջնադարյան դասական ողբերի պերճությունն ու քնարականությունը, բայց գրական հուշարձան է ու պատմական արժեքավոր աղբյուր, ուր դեպքերը նկարագրված են բանավոր վիպերգերին հատուկ հնարանքների, ժողովրդական բառ ու բանի օգտագործմամբ։