Zark Foundation

Ազբար Ադամ

Ազբար Ադամ

Աշուղ

2 մարտ, 1816 - 6 օգոստոս, 1844

Ծնվել է ՀՀ Էջմիածնի գավառի Փարաքար գյուղում: Ստեղծագործել է հայերեն, թուրքերեն, պարսկերեն: Եղել է Երևանի հայ և թուրք բնակչության սիրված աշուղը: Հորինել է սիրային, բարոյախրատական, երգիծական երգեր ու դաստաներ: Նյութական դժվար պայմաններից ելնելով, զբաղվել է կոշկակարությամբ: 1840թ. ականատես է եղել Արարատ լեռան հրաբխային ժայթքմանը: Հիշյալ իրողության թարմ տպավորության տակ գրել է մի տաղ՝ «Երգ ի վերայ ավերման և խորասուզման Ակոռի գեղջ ի 20 յունիսի 1840 ամի» խորագրով: Նրա երկերն առաջին անգամ հրատարակել է Ոսկան Հովհաննիսյանը, 1855թ. «Նոր քնար Հայաստանի» շարքի Ա. տետրում: Այնուհետև դրանք տպվել են երգարաններում ու ժողովածուներում: Աշուղին ճանաչել և բարձր է գնահատել Խաչատուր Աբովյանը: Հորինել է սիրային, բարոյախրատական, երգիծական երգեր ու դաստաններ: Հայտնի են նրա «Ասում ես դիմացի», «Քցել ես սրտիս մեջըն», «Մի անիլ» երգերը: Մահացել է Երևանում: