Աթանաս Կոստանդնուպոլսեցի
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Մխիթար Սեբաստացու այնտեղ գտնվելու տարիներին աշակերտել է նրան։ Սկզբում եղել է Հովհաննես Կոլոտ պատրիարքի քարտուղարը։ Հետագայում Հռոմի կողմից նրան տրվել է լիազորություններ Կ.Պոլսի հայերի մեջ քարոզչական աշխատանք կատարելու համար։ Ապրել է Վենետիկում և Հռոմում, սովորել իտալերեն և լատիներեն։ Թողել է գիտական, կրոնական երկեր, տաղեր, նամակներ, որոնցից են՝ «Համառօտ քերականութիւն արարեալ իտալական, հայկական և տաճկական լեզուաւ» (Վենետիկ, 1774թ.), «Ծառ կենաց» (1750թ., 1781թ.) և այլն։ Նրանից մեզ են հասել մի քանի կրոնական տաղեր, հորդորակներ, որոնք պահպանվել են Վիեննայի Մխիթարյանների մատենադարանում։ Նամակներից լույս է ընծայել Ղևոնդ Տայանը «Մայր դիւան Մխիթարեանց Վենետկոյ ի ս. Ղազար 1707-1773» ժողովածուում: Մահացել է Վենետիկում: