Zark Foundation

Աթանաս Տիրոյան

Աթանաս Տիրոյան

Լեզվաբան

22 հունվար, 1857 - 1 սեպտեմբեր, 1926

Ծնվել է Կարինում (Էրզրում)։ Եղել է բնագետ, գրող Հակոբ Տիրոյանի եղբայրը։ 1869թ. մեկնել է Վենետիկի Սբ. Ղազար կղզի։ 1873թ-ից եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, 1878թ-ից՝ քահանա։ Շուրջ կես դար վարել է կրթական, քարոզչական և տնտեսական պաշտոններ Վենետիկում, Պարսկաստանում, Թուրքիայում և Հունգարիայում։ Եղել է Վենետիկի միաբանության տպարանապետ, 1883-88թթ, 1906թ.՝ «Բազմավեպի» խմբագիրը։ Գրել է թատերգություններ, գիտական ուսումնասիրություններ («Հայկական սղագրություն...», 1888թ., «Արվեստ տաղաչափության», 1913թ.), կազմել ժողովածուներ, կատարել թարգմանություններ։ Հատկապես արժեքավոր է նրա «Հանրագրություն որ է համազգային գրության նոր ոճ մը» (1907թ.) աշխատությունը, որտեղ հեղինակն առաջարկում է հանրագրության նոր եղանակ, որով տարբեր ազգի մարդիկ, առանց հասկանալու միմյանց լեզու, կարող են հաղորդակցվել։ Նրա մեթոդը հիմնված է թվագրության վրա։ Դերանուններին հատկացրել է 1-9 թվերը, 0-ն հոգնակիության նշանն է։ Օգտագործել է նաև զանազան նշաններ, որոնք մեծ դեր են կատարում հոլովման և խոնարհման հարացույցներում։ Նրա հանրագրության բառացանկը հարուստ է հոմանիշներով, դրանց մի մասը նորակազմ ինքնահնար բառեր են։ Մահացել է Վենետիկում: