Zark Foundation

Աթանես Սենալ

Աթանես Սենալ

Բանաստեղծ

23 մարտ, 1909 - 13 մայիս, 1970

Աթանես Նալբանդյան
Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Գետաշեն գյուղում (այժմ՝ Ադրբեջանում)։ Ավարտել է Բաքվի մանկավարժական ուսումնարանը, ապա՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Բաքվի մանկավարժական ուսումնարանում։ 1936թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։ Զորացրվելուց հետո աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։ Նրա առաջին՝ «Արևային գրոհ» (1932թ.), «Արյուն և հաղթանակ» (1936թ.) և հետագա՝ «Երգեր գրված մարտերււմ» (1942թ.), «Ծիածան» (1946թ.), «Թռիչք» (1955թ.), «Նվագներ» (1958թ.), «Հողի բույրը» (1960թ.), «Կյանքի հետ» (1963թ.), «Իմ հացը» (1968թ.), «Հողի ձայնը» (1975թ.) և այլ ժողովածուների թեման խորհրդային մարդու հայրենանվեր աշխատանքն է, հերոսագործությունը պատերազմում, ետպատերազմյան տարիների աշխատանքային հաջողությունները։ Ադրբեջաներենից հայերեն է թարգմանել Սամեդ Վուրղունի, Սուլեյման Ռուստամի, Մահմեդ Ռահիմի մի շարք ստեղծագործություններ։ Մահացել է Բաքվում: