Ծնվել է 1958թ. դեկտեմբերի 12-ին, Ախալցխայում: 1969թ. ընդունվել է Թբիլիսիի պետական խորեոգրաֆիայի ուսումնարան: Միջնակարգ կրթության հետ զուգահեռ անցել է դերասանի վարպետություն, ցուցադրական արվեստի, էթիկայի և էսթետիկայի դասընթացներ` ստանալով բալետի դերասանի որակավորում` Ռ.Վոլգուստի արվեստանոցում: Ուսման տարիներին ընդգրկված է եղել Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ներկայացումներում, մասնակցել փառատոների, նկարահանվել «Գոս-Գրուզ» ֆիլմում: 1981-88թթ վրացական պետական անսամբլում եղել է առաջատար պարուհիներից: 1988-95թթ աշխատել է Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Նատալիա), Ա.Քալանթարյանի«Բացեք ձեր աչքերը» (Ժենեվևա), Դ.Պսաֆասի «Հիմարից հիմարը» (Ուրանիս), Թ.Բրանդոյի «Չարլեի մորաքույրը» (Դոննա Ռոզա), Թաբուկաշվիլու «Պատուհանից դուրս գարուն է» (Նինիկո), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Մարգարիտ), Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» (Բետիննա), Ա.Ցագարելիի «Հին վրացական ոդևիլներ» (Մաշիկո): Երևանում մասնակցել է Վ.Աճեմյանին նվիրված փառատոնին, որտեղ արժանացել է Վ.Աճեմյանի անվան մրցանակի: Մասնակցել է նաև պոեզիայի մի շարք երեկույթների, մանկական հեքիաթների և այլ ներկայացումների: 1996թ. տեղափոխվել է Երևան և 1997թ-ից աշխատում է Երևան Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` «Ավե Մարիա» (Մարիա, Բոգոտտայի թատերական փառատոնի «Ոսկե դիմակ» մրցանակ), Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Թալեաթի կին, Մոսկվայի «Կարոտ» թառատոնի պատվոգիր), Գ.Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» (Մագդալենա), Գ.Ֆիգերեյդոյի «Եզոպոս» (Քլեյա), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Բարբարե), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Անիչկա), Վ.Շեքսպիրի «Լեգենդ Մակբեթի մասին» (Հեկատե), Կ.Խոդիկյանի «Կինը անձրևից հետո» (Գայանե), Թ.Ուլիամսի «Տրամվայ ցանկություն» (Յունիս), Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (Եղիսաբեթ Պետրովնա), Բ.Բրեխտի «Կովկասի կավճե շրջան» (Ազնվական առաջին տիկին) և այլն: Նկարահանվել է «Փսիխոպատ», «Անառակ որդու վերադարձը» (2007թ.) ֆիլմերում, «Որոգայթ», «Դժբախտ երջանկություն», «Դիմակահանդես», «Դժվար ապրուստ», «Հարազատ թշնամի» և այլ հեռուստասերիլաներում: 2008թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի: