Zark Foundation

Ալան Հովհաննես

Ալան Հովհաննես

Կոմպոզիտոր

8 մարտ, 1911 - 21 հունիս, 2000

Ալան Չաքմաքչյան
Ծնվել է ԱՄՆ Բոստոն քաղաքի Սոմերվիլ արվարձանում: Եղել է ճապոնացի երգչուհի Հինակո Հովհաննեսի ամուսինը: Հայրը եղել է հայ, մայրը՝ շոտլանդուհի: Առաջին ստեղծագործությունը գրել է յոթ տարեկան հասակում: 14 տարեկանում գրել է առաջին օպերան: Սովորել է Բոստոնի Նյու Ինգլընդ կոնսերվատորիայում: Որպես երգեհոնահար ծառայել է Ուոթերթաունի հայ առաքելական եկեղեցում: 1940-ականներին հիմնել և ղեկավարել է նվագախումբ, նվագել իր հայկական ստեղծագործությունները: 1950-ականներին ԱՄՆ-ում ունեցել է մեծ հռչակ՝ որպես կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար: 1960-70թթ հռչակվել է ԱՄՆ-ի ամենաշատ ձայնագրված կոմպոզիտոր: 1977թ. երաժշտական նվաճումների համար Գրականության և արվեստի ամերիկյան ակադեմիան նրան ընտրել է պատվավոր անդամ: 1965թ. այցելել է Հայաստան, սակայն երկար չի մնացել: Ծանոթացել է գործընկերների հետ, նվիրել իր ստեղծագործությունները Երևանի գրականության և արվեստի թանգարանին: Գրել է «Արցախ» սիմֆոնիան և նվիրել ղարաբաղյան հերոսամարտի քաջերին: Գրել է շուրջ 500 երկ, ավելի քան 20 համանվագ, ստեղծագործություններ տարբեր երաժշտական գործիքների համար, երգեր Վիլյամ Սարոյանի խոսքերով, արևելյան ոճի սիմֆոնիկ և կամերային երկեր, այդ թվում հնդկական («Մադրասյան տաճարը», «Նագուրան», «Արջունա»), ճապոնական («Կոկե կո նիվա», «Ֆանտազիա ըստ ճապոնական փայտագրությունների»), հունական, կորեական, չինական, օսեթական, քրդական, ղրղըզական, հավայան կղզիների բնիկների: Նրա պաշտոնական կատալոգում ընդգրկված է 67 համարակալված սիմֆոնիա և 434 համարակալած գործ: Գրել է նաև 50-ից ավելի հայկական ոճի երկ: Հեղինակել է բազմաթիվ գրքեր, նաև՝ հայ-անգլերեն առաջին բառարաններից մեկը: Եղել է Բոստոնի հայալեզու «Հայրենիք» շաբաթաթերթի երկարամյա գլխավոր խմբագիրը: Արժանացել է մի շարք մրցանակների, ակադեմիական բարձր տիտղոսների և պատվավոր դոկտորի կոչման: Մահացել է ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում: