Ծնվել է ՀՀ Գորիսի շրջանի Հալիձոր գյուղում: 16 տարեկանում դժբախտ պատահարի հետևանքով դարձել է հաշմանդամ և ցմահ գամվել անկողնուն: 1960թ. ավարտել է Գորիսի շրջանի Քարահունջ գյուղի միջնակարգ դպրոցը (էքստեռն): Առաջին անգամ տպագրվել է «Ավանգարդ» թերթում: 1973թ. դարձել է Հայաստանի գրողների միության անդամ: Հրատարակել է «Ծաղկե կամուրջ» (1965թ.), «Ծաղիկ իմ հեռավոր» (1977թ.) բանաստեղծական ժողովածուները, «Ոչ, հայրիկ, ես մեծ բան եմ կորցրել» (1971թ.) վիպակը: Մահացել է Գորիսում, թաղված է Քարահունջ գյուղում: