Zark Foundation

Ալբերտ Շմավոնյան

Ալբերտ Շմավոնյան

Թմբկահար

Ծնվել է 1999թ. օգոստոսի 21-ին, Երևանում։ Ծնվելով երաժիշտների ընտանիքում՝ մանուկ հասակից մեծ հետաքրքրություն է ցուցաբերել գեղեցիկ ու բարձրորակ երաժշտության նկատմամբ: Տաս տարեկանում ավելի նկատելի են դարձել նրա առանձնահատուկ ընդունակությունները հարվածային գործիքների նկատմամբ: 2014թ. ավարտել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը: Ուսման մեջ իր ներդրումն է ունեցել նրա դասախոսը՝ թմբկահար Արմեն Ավետիսյանը: 12 տարեկանից սկսել է իր առաջին քայլերն ու համագործակցությունները ինչպես Հայաստանում, այլնպես էլ Հայաստանից դուրս: Ստացել է բազմաթիվ առաջարկություններ և հնարավորություն է ունեցել նվագելու մի շարք երաժիշտների հետ ձայնասկավառակների թողարկման ընթացքում: 2011թ-ից հանդես է գալիս «Abul Drums» բեմական անունով: 2012թ. լինելով Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլարմոնիայի սան, ներկայացել է մի շարք համերգներով՝ արժանանալով բարձր մրցանակների: 2018թ-ից սկսել է համագործակցել «Կարեն-Սևակ» բենդի հետ: 2021թ. Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի նվագախումբի հետ մասնակցել է Բելառուսի մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Арт-парад в Витебске» օնլայն միջազգային մրցույթ-փառատոնին՝ արժանանալով «Инструментальная музыка» նոմինացիայի առաջին մրցանակին: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի շատ երկրներում, համագործակցել հանրահայտ բազմաթիվ արտիստների հետ: