Zark Foundation

Ալբերտ Սարգսյան

Ալբերտ Սարգսյան

Քանդակագործ

31 մայիս, 1959 - 8 սեպտեմբեր, 2018

Ծնվել է Ադրբեջանի Ալի Բայրամլի (Շիրվան) քաղաքում: 1977-82թթ սովորել է Բաքվի Ա.Ալիմզադեի անվան արվեստի ուսումնարանում: 1990-94թթ մասնակցել է Լեռնային Ղարաբաղի ազատագրական պայքարին: 2001թ-ից Եղել է Լեռնային Ղարաբաղի, 2004թ-ից՝ Հայաստանի նկարիչների միությունների անդամ: 1996թ-ից մասնակցել է Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում տեղի ունեցող մի շարք ցուցահանդեսներին: 1996-97թթ մասնակցել է Լեռնային Ղարաբաղում, 2013թ.՝ Գյումրիում տեղի ունեցած սիմպոզիումներին: Աշխատանքներից են՝ «Վասն հայրենյաց, վասն հավատքի», «Առյուծ» (Շուշիի մուտք), «Կոմիտաս», «Մայրություն», «Երաժիշտ», «Թավջութակահարուհի» և այլն: Մահացել է Ստեփանակերտում: