Ծնվել է 1949թ. մայիսի 2-ին, Փարիզում: Որպես դերասան հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Գնչուական» (1986թ.), «Ակումբային հանդիպումներ» (1987թ.), «Promotion canapé» (1990թ.), «Դրախտի բանալին» (1991թ.), «Opération Corned Beef» (1991թ.) և այլն: Որպես պրոդյուսեր հանդես է եկել շուրջ 50 ֆիլմերում, հեռուստատեսային սերիալներում, տարբեր նախագծերում: Համագործակցել է այնպիսի հայտնի դերասանների հետ, ինչպիսիք են` Ալեն Դելոնը, Ժերար Դեպարդիեն, Ժան Ռենոն, Ժան Պոլ Բելմոնդոն, Անդրե Տեշինեն, Քրիստոֆեր Ֆրանկը, Քրիստեան Կլավյեն, Մարի Լաֆորեն, Սոֆի Մարսոն, Ժան Մարի Պուարեն և այլք: Կաննի կինոփառատոնի ղեկավարներից է (ժյուրիի ադմինիստրատոր), ֆրանսիական «Սեզար» կինոակադեմիայի նախագահն է, «Alter Films» պրոդյուսերական ընկերության գլխավոր տնօրենն ու Ֆրանսիայի պրոդյուսերների միության նախագահը: Արժանացել է Ֆրանսիայի մի քանի հեղինակավոր մրցանակների, կոչումների, մեդալների, 2009թ.` ՀՀ Պատվո շքանշանի: