Ծնվել է 1947թ. նոյեմբերի 7-ին, Երևանում: Դերասանուհի Ալիս Կապլանջյանի ամուսինն է: 1968-71թթ սովորել է Երևանի Գ.Սունդուկյանիանվան ազգային ակադեմիական թատրոնին կից դրամատիկ ստուդիայում: 1971-91թթ աշխատել է նույն թատրոնում` որպես դերասան: Այդ ընթացքում թատրոնում խաղացել է բազմաթիվ դերեր, միաժամանակ նկարահանվել «Հայֆիլմ», «Մոսֆիլմ», «Լենֆիլմ», «Բելոռուսֆիլմ», «Տաջիկֆիլմ» կինոստուդիաների մի շարք ֆիլմերում: 1992թ. տեղափոխվել է ԱՄՆ և բնակվում է Լոս Անջելես քաղաքում: Որպես դերասան հանդես է եկել «Ժայռ» (1973թ.), «Լքված հեքիաթների կիրճը» (1974թ.), «Կարծր ապար» (1974թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.), «Մխիթար Սպարապետ», «Հատակում» (1987թ.), «Խնձորի այգին» (1985թ.), «Հեղկոմի նախագահ» (1977թ.), «Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ» (1987թ.), «Տերը» (1983թ.), «Նահապետ» (1977թ.), «Դեղատուն խաչմերուկում» (1987թ.), «Մեր սրտի տնակը» (2014թ.), «Վերջին բնակիչը» (2016թ.) և այլն: 2007թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության «Կյանքի գինը» (2009թ.), «Վերադարձ» (2010թ.) և այլ հեռուստասերիալներում: 2012թ. նկարահանվել է «US Արմենիա» հեռուստաընկերության «Ամերիկյան պատմություն» հեռուստասերիալում: