Ծնվել է Ախալցխայում։ Կրթությունն ստացել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Աշակերտական տարիներից Միսակ Արամյանի հետ խմբագրել է «Աստղ Հայաստանի» ձեռագիր ամսագիրը։ Մասնակցել է Ներսիսյան դպրոցում կազմակերպված թատերական ներկայացումներին։ 1860թ. ամռանը Ախալցխայում ստեղծել է սիրողներից բաղկացած թատերախումբ, ներկայացրել պատմական ողբերգություններ։ Աշխատակցել է «Հայկական աշխարհ», «Մշակ» և այլ պարբերականների, տպագրելով ինքնուրույն և թարգմանական երկեր: Մահացել է Թիֆլիսում: