Ծնվել է 1946 թվականի նոյեմբերի 16-ին, Երևանում։ 1969թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1977թ.՝ Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1969-71թթ ծառայել է զինված ուժերում: 2003-05թթ ղեկավարել է Մոսկվայի Հեռուստատեսության և ռադիոյի հումանիտար ինստիտուտը։ 2008-15թթ եղել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի հեռուստատեսային ռեժիսուրայի և դրամատուրգիայի ամբիոնի դոցենտ։ Որպես ռեժիսոր հանդես է եկել «Մի սիրո պատմություն (1984թ.), «Ընտանեկան գաղտնիքներ» (1999), որպես սցենարիստ՝ «Երկրորդ կնիքը» (1999թ.), «Թատրոնի մեծ ռեժիսորները» (2000թ.), «Չուխրայ։ Բալլադ զինվորի մասին» (2003թ.), «Երկինքը կրակի մեջ է» (2010թ.), «Ֆարման անունով ճակատագիրը» (2013թ.) և այլ ֆիլմերում: Արժանացել է համամիութենական, միջազգային և ռուսական կինոփառատոների մրցանակների: Անդամակցում է ՌԴ կինեմատոգրաֆիստների միությանը և ՌԴ կինոռեժիսորների հիլդիային: