Zark Foundation

Ալեքսանդր Միրզոյան

Ալեքսանդր Միրզոյան

Թավջութակահար

Ծնվել է 1984թ. դեկտեմբերի 7-ին, Երևանում: 2002թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցը, 2007թ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի թավջութակի բաժինը՝ Մեդեա Աբրահամյանիդասարանը: 2007-08թթ համերգներով հանդես է եկել Իրանում, համագործակցել է Իրանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ: 2008թ. մասնակցել է «Շչեդրինի օրեր Հայաստանում» 9-րդ միջազգային երաժշտական փառատոնին: 2008-09թթ եղել է «Ալան Հովհաննես» կամերային նվագախմբի, 2009-10թթ` «Libero» լարային քառյակի անդամ: 2011թ. մասնակցել է Թեհրանի «FADJR» 26-րդ միջազգային երաժշտական փառատոնին: 2011թ. «Ռենեսանս» միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման, ինչպես նաև` «Տարվա լավագույն հայ կոմպոզիտորի կատարող» հատուկ մրցանակի: 2012թ. ձայնագրել է «Poem» ձայնասկավառակը, որտեղ զետեղված են հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ: 2012-17թթ եղել է «Բյութիֆայ Փրոջեքթ» ռոք-խմբի անդամ: Համերգներով հանդես է եկել Իրանում, Ռուսաստանում, Վրաստանում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: