Zark Foundation

Ալեքսանդր Քիշմիշյան

Ալեքսանդր Քիշմիշյան

Դրամատուրգ

18 նոյեմբեր, 1843 - 21 փետրվար, 1914

Ծնվել է Թիֆլիսում։ Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ավարտել Մոսկվայի համալսարանի բնագիտական ֆակուլտետը, այնուհետև վերադարձել Թիֆլիս։ Գրական ասպարեզ է մտել 1870-ական թվականներին՝ «Մշակ» և «Մեղու Հայաստանի» թերթերում տպագրած պատմվածքներով։ Նրա առաջին թատերական գրվածքը «Քաղքի ադաթը փոխվիլ է» վոդևիլն է (բեմադրվել է Մոսկվայի տնային թատրոններից մեկում)։ 1880-ական թվականների սկզբին գրել է իր առավել նշանակալի «Օրիորդ Բերոյանց» (բեմադրվել է 1881թ., հրատարակվել՝ 1885թ.) պիեսը, որը շոշափում է իր ժամանակի հասարակական կյանքի հրատապ հարցերը, հորդորում նվիրվել ժողովրդին ծառայելու գործին։ Գրել է նաև «Աչքից ընկած-սրտից հանած», «Նոր կյանքի շեմքին» պիեսները և բնագիտական գործեր («Նախագիտելիք բուսաբանության», 1895թ.)։ Մահացել է Բաքվում, թաղվել է Թիֆլիսում: