Zark Foundation

Ալեքսան Թադևոսյան

Ալեքսան Թադևոսյան

Դերասան

Ծնվել է 1982թ. նոյեմբերի 1-ին, ՀՀ Պռոշյան գյուղում: 1999թ. ավարտել է Երևանի Պ.Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցը: 2000-04թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` թատրոնի և կինոյի դերասան մասնագիտությամբ: 2004թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան, 2012թ-ից` գլխավոր ռեժիսորի, 2015թ-ից` գեղարվեստական ղեկավարի օգնական: 2012թ-ից աշխատում է նաև թատրոնին կից Վ.Աճեմյանիանվան դրամատիկական ստուդիայում` որպես ուսումնական մասի վարիչ: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Է.Օլբիի «Ամեն ինչ պարտեզում» (Չաք), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Վահևունի), Բ.Բրեխտի «Կովկասի կավճե շրջան» (Շալվա), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Կարինյան), Ա.Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Աղասի, Լալ Երանոս), Ն.Բաերի «Դեպք մետրոյում» (Արթի Քոնորս), Պ.Զեյթունցյանի «Արշակ թագավոր» (Վահևունի), Վ.Ստեփանյանի «Մադագասկար» (Պանդա), Թ.Ուիլիամսի «Տրամվայ ցանկություն» (Միտչ) և այլն: 2015թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի: