Ծնվել է Մոսկվայում։ 1959թ. ավարտել է Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ազգագրության ամբիոնը: Համալսարանում սովորելու տարիներին 49 անգամ մեկնել է արշավների Խորհրդային Միության տարբեր շրջաններ՝ նյութեր հավաքելու, այդ թվում 1965թ-ից՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ռուսաստանի հարավի մի շարք շրջաններ, որտեղ առկա էր մեծաթիվ հայկական սփյուռք։ 1968թ. դարձել է պատմական գիտությունների թեկնածու (դիսերտացիայի թեման՝ «Հայերի ժամանակակից ընտանիքը (Հայաստանի գյուղական շրջանների նյութերի հիման վրա)», պաշտպանել է ԽՍՀՄ ԳԱ Ազգագրության ինստիտուտում)։ 1998թ. դարձել է պատմական գիտությունների դոկտոր (դիսերտացիայի թեման՝ «Հայեր։ Պատմություն և ազգամշակութային ավանդույթներ», պաշտպանել է Ռուսաստանի ԳԱ Ազգաբանության և մարդաբանության ինստիտուտում)։ 2004թ-ից եղել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ակադեմիկոս։ Եղել է նաև Ռուսաստանի հումանիտար գիտական ֆոնդի փորձագիտական խորհրդի փոխնախագահը։ Նրա գիտական հետաքրքրություններից են եղել ազգագրական հայագիտությունը. ծագում և էթնիկ պատմություն, ավանդական և ժամանակակից ընտանիք, կենսակերպի սովորույթներ և ծեսեր, ժամանակակից ազգամշակութային գործընթացներ, հայկական սփյուռքն աշխարհում և Ռուսաստանում։ Աշխատություններից են՝ «Современная семья у армян (по материалам сельских районов Армянской ССР)» (1972թ.), «Traditions and innovations in the contemporary everyday culture of the Armenians (Case-Study of Armenian SSR)» (1988թ.), «Донские армяне и этнокультурная ситуация в Ростовской области» (1990թ.), «Современная этнополитическая ситуация в Краснодарском крае Российской Федерации» (1993թ.), «Армянская диаспора Юга России. Положение и перспективы» (1993թ.), «История и культура армянского народа с древнейших времен до начала XIX в.» (2005թ.): Մահացել է Երևանում: