Zark Foundation

Ալյա Սեդրակյան

Ալյա Սեդրակյան

Երգչուհի

Ծնվել է 1979թ. հունիսի 15-ին, Երևանում: 1985թ. ընդունվել է Երևանի Պ.Չայկովսկու անվան հատուկ միջնակարգ դպրոցի դաշնամուրային բաժին՝ Սերգեյ Սարաջյանի դասարան: 1997-2002թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի էստրադային և ջազային վոկալի բաժնում՝ Էմմա Պետրոսյանի դասարանում: 1998-2002թթ աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբում` որպես մեներգչուհի: 2001թ. Ուզբեկստանում մասնակցել է «Արևելյան մեղեդիներ» միջազգային երաժշտական փառատոնին և արժանացել Հատուկ մրցանակի: Նույն թվականին մասնակցել է նաև «Կռունկ» երաժշտական փառատոնին և արժանացել «Տարվա հայտնություն» մրցանակին: Մի շարք համերգային ծրագրերով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում և այլուր: Մասնակցել է նաև «Հորովել», «Սայաթ-Նովա», Երևանի միջազգային Ջազ և այլ երաժշտական փառատոների: Նկարահանել է 3 տեսահոլովակ, ունի բազմաթիվ ձայնագրություններ: 2009թ-ից հանդես է գալիս «Գրեմմի» երաժշտական խմբում՝ որպես մենակատար: Խմբի շրջանակներում հանդես է եկել Երևանի մի շարք ակումբներում, արտերկրում: