Ծնվել է Թեհրանում: 1948թ. տեղափոխվել է Հռոմ: 1954թ. ավարտել է Հռոմի Գեղարվեստի ակադեմիան՝ պրոֆեսոր Ամերիգո Բարտոլիի արվեստանոցը: 1958թ. մասնակցել է Վենետիկի Բիենալեին, որից հետո դարձել է Հռոմի գեղանկարիչների վառ ներկայացուցիչներից: Ստեղծել է նուրբ քնարականությամբ և թախծոտ տրամադրությամբ տոգորված բնանկարներ՝ «Պատուհանից» (1965թ.), «Ճանապարհ Ապուլիայում» (1972թ.), «Մեծ ծառեր» (1972թ.), «Ծովը Ապուլիայում» (1972թ.) և այլն: Արժանացել է Հռոմի «Ռիպետա» գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորի կոչման: Աշխատանքները պահվում են Իտալիայի պետական թանգարաններում, մասնավոր հավաքածուներում, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհու հավաքածուում: Մահացել է Հռոմում: