Zark Foundation

Ակոբ Ակոբով

Ակոբ Ակոբով

Քանդակագործ, մեդալագործ

15 մայիս, 1905 - 12 մայիս, 1983

Ծնվել է Բուլղարիայի Սլիվեն քաղաքում։ Քանդակագործական առաջին փորձերը կատարել է արձանագործ Մասիս Ֆարաքճյանի մոտ, ապա ուսանել է Կիևի արվեստների ինստիտուտում։ 1929թ. մեկնել է ԱՄՆ, ուսումը շարունակել Նյու Յորքի Կոլումբիա համալսարանում, 1930-34թթ` Գեղարվեստի ազգային ակադեմիայում։ Եղել է դասական ռեալիզմի հետևորդ։ Աչքի ընկնող գործերից են ամերիկյան երգիծաբան Ուիլ Ռոջերսի դիմաքանդակը (1935թ.), գեներալ Սթոնուոլ Ջեքսոնի հուշարձանը (1940թ.), Ջոն Քենեդիին (1964թ.), Ռոյ Հովարդին (1967թ.), Նոր Օռլեան քաղաքի 250-ամյակին (1968թ.), Ալեքսանդր Համիլթոնին, Եվանջելյան Բութին (1969թ.) և Կոմիտասիծննդյան 100-ամյակին նվիրված հուշամեդալները։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոնշանների։ 1969թ-ից եղել է ԱՄՆ-ի գեղարվեստի ազգային ակադեմիայի անդամ։ Մահացել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Դենվիլ քաղաքում: