Zark Foundation

Ակսել Բակունց

Ակսել Բակունց

Երաժիշտ, ջազմեն

22 նոյեմբեր, 1946 - 13 հունվար, 2012

Ծնվել է Երևանում: Սովորել է Երևանի Կոմիտասիանվան պետական կոնսերվատորիայի կոնտրաբասի բաժնում: Տարբեր ժամանակներում ղեկավարել է «Կռունկ», «Սերպանտին», «Արմինա» էստրադային երաժշտական համույթները: Հանդիսացել է «Հայհամերգի» միավորման գեղարվեստական ղեկավարը: Եղել է Հայաստանում վոկալ-գործիքային խմբերի հիմնադիրներից մեկը: Մեծ ավանդ է ունեցել էստրադային արվեստի ոլորտի կադրերի պատրաստման գործում: Հիմնել և ղեկավարել է «Հայհամերգ»-ին կից էստրադային ստուդիան, որը հետագայում վերանվանվել է Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի: Բազմիցս հայ էստրադային արվեստը ներկայացրել է արտերկրում: 2006թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2010թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Մահացել է Երևանում: