Zark Foundation

Ակսել Դավեյան

Ակսել Դավեյան

Օպերային երգիչ

Ծնվել է 1995թ. օգոստոսի 23-ին, ՀՀ Աբովյան քաղաքում: Ավարտել է Աբովյանի թիվ 6 ավագ դպրոցը: 2001-12թթ հանդիսացել է Գրիգոր Համբարյանի ղեկավարությամբ գործող «Էրզրում» երգչախմբի սան: 2009-13թթ եղել է «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի անդամ, որի կազմում մասնակցել է բազմաթիվ միջոցառումների Հայաստանի բոլոր մարզերում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Սիրիայի Հալեպ քաղաքում: 2012-18թթ սովորել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի դասական վոկալ բաժնում՝ Աննա Մուսայելյանի դասարանում: 2018-22թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական վոկալ բաժնում՝ Առնոլդ Քոչարյանի դասարանում: 2021-22թթ ուսումնական տարվա ընթացքում բարձր առաջադիմության համար արժանացել է Ղ․Սարյանի անվան կրթաթոշակի: 2014-16թթ ծառայել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում: Պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» շքանշանով: 2019թ. մասնակցել է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթին և արժանացել է 1-ին կարգի մրցանակի և դափնեկրի կոչման: 2020թ. արժանացել է «Պողոսյան» մրցանակի բարձր կատարողական արվեստի համար՝ «Երգեցողություն» անվանակարգում: 2021թ. մասնակցել է «Opera Crown Tbilisi» միջազգային մրցույթին և արժանացել 3-րդ մրցանակի: 2023թ. մասնակցել է Ելենա Օբրազցովայի անվան երիտասարդ օպերային երգիչների 14-րդ միջազգային մրցույթին և արժանացել 1-ին կարգի մրցանակի և դափնեկրի կոչման: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Երևանի համերգասրահներում, Հայաստանի մարզերում, Լեռնային Ղարաբաղում և աշխարհի տարբեր երկրներում (Ավստրիա, Բուլղարիա, Իտալիա, Գերմանիա, Լեհաստան, Ռուսաստան, Բելգիա, Շվեյցարիա): 2017-22թթ երգել է «Հովեր» պետական կամերային երգչախմբում, որի կազմում մասնակցել է բազմաթիվ համերգների, ներկայացումների, ձայնագրությունների: 2022թ-ից հանդիսանում է Ցյուրիխի օպերային թատրոնի «Միջազգային օպերային ստուդիայի» մասնակից, որտեղ ներգրավված է «Տոսկա», «Էլիոգաբալո», «Վիվա լա Մամմա» և այլ ներկայացումներում: