Zark Foundation

Ահարոն Ստեփանյան

Ահարոն Ստեփանյան

Լրագրող, հրապարակախոս

28 մարտ, 1904 - 25 նոյեմբեր, 1973

Ծնվել է Կիլիկիայի Էոդեմիշ ավանում: Հաճախել է Իզմիրի Մեսրոպյան վարժարան։ Հայոց ցեղասպանության (1915թ.) ծանր օրերին հնարավորություն չի ունեցել ուսումը շարունակելու: 1922թ. տեղափոխվել է Աթենք: 1923թ. մարտ ամսից աշխատանքի է անցել է ՀՅԴ նոր հրատարակած «Նոր օր» պաշտոնաթերթում որպես գրաշար։ Մամուլում աշխատելով՝ հմտացել է հրապարակախոսության, լրագրության մեջ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հունաստանում բոլոր օտարալեզու թերթերը կասեցրել են իրենց գործունեությունը, փակվել է նաև «Նոր օր» օրաթերթը: 1945թ. Հունաստանի վերանկախացման առաջին օրերին վերահրատարակվել է պարբերականը՝ «Ազատ օր» անունով, որտեղ նա կրկին աշխատանքի է անցել, իսկ 1950թ-ից եղել է խմբագրի տեղակալը: «Նոր օր» և «Ազատ օր» թերթերին զուգահեռ թղթակցել է Կահիրեում հրատարակվող «Հուսաբեր» օրաթերթին։ Ընտրվել է նորաստեղծ «Հայ մտքի տան» վարչության անդամ, եղել է Գևորգ Կառվարենցիհիմնած երգչախմբի անդամ, իսկ հետագայում՝ «Համազգային»-ի վարչության իր անդամակցության հետ համատեղ, եղել է նաև «Համազգային»-ի Հակոբ Փափազյանի երգչախմբի անդամ։ Ստորագրել է Ա.Ս.,Ա., Ա.Շահան։ Մահացել է Աթենքում: