Zark Foundation

Ահարոն Տատուրյան

Ահարոն Տատուրյան

Բանաստեղծ

19 սեպտեմբեր, 1887 - 31 հունվար, 1965

Ծնվել է Թուրքիայի Իզմիթի գավառի Օվագըճ գյուղում: Գյուղի նախակրթարանն ավարտելուց հետո, սովորել է Կ.Պոլսի Գատըգյուղի Մխիթարյան վարժարանում, ապա տեղափոխվել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարան: Սահմանադրության հռչակումից հետո վերադարձել է Կ.Պոլիս, զբաղվել ուսուչությամբ: Առաջին համաշխարհային պատերազմի օրերին փախել է Բուլղարիա, 1919թ. վերադարձել է Կ.Պոլիս, 1922թ.` կրկին Բուլղարիա: Ապա անցել է Չեխոսլովակիա: Հետևել է Պրահայի համալսարանի գրական ճյուղի դասընթացներին: 1929թ. հաստատվել է Ֆրանսիայում: Աշխատակցել է «Բազմավեպ», «Մեհյան» և այլ պարբերականների: Գրական ասպարեզ է իջել 1902թ.` հաճախակի հանդես գալով պոլսահայ մամուլում: Քնարախոհական բանաստեղծություններում երգել է մարդկային վիշտը, պատկերել հակասություններով լի կյանքը` «Մագաղաթներ» (1938թ.), «Պոհեմականք» (1939թ.), «Սոսեաց անտառ» (1949թ.), «Երկներ երկիր» (1957թ.), «Բագիններուս կրակին դեմ» (1958թ.), «Կարմիր Ավետարան» (1959թ.), «Վերջին կաթիլները» (1971թ.), «Հին քերթուածներ» (1971թ.): Մահացել է Փարիզում: