Zark Foundation

Ահմեդ Աբակայ

Ահմեդ Աբակայ

Լրագրող, գրող

Ծնվել է 1950թ. ապրիլի 3-ին, Թուրքիայի Սիվաս նահանգի Տևրիկ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Երզնկայի միջնակարգ դպրոցում: Ավարտել է Անկարայի համալսարանը: Թղթակցել է մի շարք թուրքական թերթեր, այդ թվում` «Ստալա Հաբեր», «Վաթան», «Անկա», «Օզգուր գունդեմ» և այլն: 1978թ. Ալաաթին Օրհանի հետ հիմնադրել է Թուրքիայի առաջադեմ լրագրողների ասոցիացիան, որի ղեկավարն է: 1992-2002թթ եղել է Թուրքիայի Մամուլի նախարարի խորհրդականը: Հեղինակել է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ, գրքեր, այդ թվում՝ «Նախարարի խորհրդականների գրքույկը» (2008թ.) և «Հոսանայի վերջին խոսքերը» (2013թ.): Վերջինս նրա առավել աղմկահարույց գիրքն է, որը պատմում է գրողի մոր մասին, ով իր ծպտյալ հայ լինելու մասին հայտնել է որդուն մահվանից մեկ շաբաթ առաջ: Գրքում կատարած իր բացահայտումների համար խիստ քննադատության է ենթարկվել իր ընտանիքի անդամների կողմից: