Ծնվել է Թիֆլիսում: Եղել է նկարիչներ Մկրտում Հովնաթանյանի որդին, Հակոբ Հովնաթանյանիեղբայրը: Մինչև 20 տարեկան դառնալը, ապրելով հոր խնամքի տակ և սովորելով նրա մոտ, արդեն իր ընդունակությունները ցուցաբերել էր որպես նկարիչ և ճանաչվել քաղաքում։ Գեղարվեստական պրոֆեսիոնալ կրթություն ստանալու մեծ մղում ունենալով, դիմել է Կովկասի գլխավոր պետ Բարոն Ռոզենին, խնդրելով նրա միջնորդությունը, ընդունվելու Պետերբուրգի գեղարվեստների ակադեմիա: 1843թ. ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, սովորել Կառլ Բրյուլլովի արվեստանոցում: Սովորած լինելով դիմանկարի և պատմական նկարչության մասնագիտությունների գծով, ձեռք է բերել անհրաժեշտ գիտելիքներ և կարողացել է նկարել որմնանկարներ, դիմանկարներ, կենդանիներ: Նրան են վերագրում Սղնախի մոտ գտնվող Սբ. Նինայի վանքի որմնանկարները: Նկարել է նաև Ալեքսանդր 2-րդ կայսրինիս 1864թ. նկարած Ալեքսանդր 11-րդի դիմանկարի մի այլ տարբերակը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: Կայսրը պատկերված է կես մեջքով, գեներալի տոնական կարմիր համազգեստով, շքանշաններով, գլխաբաց վիճակում, դիմահայաց դիրքով: Որպես նկարիչ աշխատել է Պետերբուրգի ձիաբուծական պետական վարչությունում, ստացել կոլեգիական խորհրդականի աստիճան: Նրա մեզ հայտնի ստեղծագործությունների մեջ թվական գերակշռությունը պատկանում է գրաֆիկայի մի տեսակին՝ լիտոգրաֆիային: Ակադեմիական կուրսն ավարտելուց հետո սկսել է ակտիվորեն զբաղվել լիտոգրաֆիայով, մասնավորապես դիմանկարի ժանրով, այս մասնագիտության մեջ ևս խորանալով և պահպանելով ժամանակի ռուսական դպրոցի ոճը: Վիմագրել է այլ նկարիչների գործեր, այդ թվում՝ Հակոբ Հովնաթանյանի գեներալ Զասի (1836թ.), Մ.Վորոնցովի (1849թ.) դիմանկարները, Ա.Շառլեմանի «Հիշողություններ պամերի կորպուսի մասին» գծանկարների ալբոմը (1859թ.), Ի.Կելլերի «Ա.Մ.Գորչակովի դիմանկարը» (1869թ.), Մ.Սալտիկով-Շչեդրինի «Նահանգական ակնարկներ» գրքի համար Մ.Բաշիլովի կատարած գծանկարը (1870թ.) և այլն: Մահացել է Պետերբուրգում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ):