Zark Foundation

Աղամալ Մելիք-Աղամալյան

Աղամալ Մելիք-Աղամալյան

Թառահար

21 փետրվար, 1830 - 11 մարտ, 1906

Ծնվել է Երևանում: Եղել է մերձավորարևելյան, մասնավորապես իրանական երաժշտության քաջագիտակ, իր մրցակիցներին մշտապես գերազանցել է մուղամների և դաստգյահների իմացությամբ ու դրանց բարդ բովանդակությունը հարազատորեն հաղորդելու ունակությամբ։ Որպես ժամանակի վիրտուոզ թառահար արժանացել է Իրանի շահի պարգևին՝ պալատական հավաքածուից նվիրված թառի։ Կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը նրա կատարումից գրառել և դաշնամուրային մշակումով հրատարակել է Բայաթի-Քուրդ, Բայաթի-Շիրազ, Հեյդարի, Շահնազ, Զատգյահ, Նովրուզ Արաբի, Նավա, Սեգյահ, Շյուշթար և այլ մուղամներ ու դաստգյահներ, որոնք Արևելքի ժողովրդա-պրոֆեսիոնալ երաժշտության տվյալ ժանրի առաջին նոտագրումներից են։ Նվագել է նաև քամանչա և դափ: Մահացել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի):