Zark Foundation

Աղասի Բաբայան

Աղասի Բաբայան

Կինոռեժիսոր, դերասան

21 դեկտեմբեր, 1921 - 17 նոյեմբեր, 1995

Ծնվել է ՀՀ Չիգդամլու (այժմ՝ Ազատավան) գյուղում: 1939թ. ավարտել է Երևանի մանկավարժական ուսումնարանը, 1946թ.` Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի դերասանական, 1952թ.` ռեժիսորական բաժինները (դերասանական` Բ.Բիբիկովի և Օ.Ռիժովայի, ռեժիսորական` Ս.Գերասիմովի արվեստանոց): 1948թ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1952թ-ից աշխատել է «Մոսնաուչֆիլմ» (հետագայում` «Ցենտրնաուչֆիլմ») ստուդիայում: Նկարահանել է գիտահանրամատչելի, խաղարկային և վավերագրական ֆիլմեր: Նկարահանվել է «Արարատյան հովիտի աղջիկը» (1949թ.), «Ռիմսկի Կորսակով» (1952թ.), «Տեղ արևի տակ» (1975թ.), «Վերջին կիրակի» (1985թ.) ֆիլմերում: Հայաստանում նկարահանել է երկու ֆիլմ` «Երևանի կենդանաբանական այգին» (1950թ.) և «Տեղ արևի տակ» (1975թ.), Ռուսաստանում` «Կոլյան տանը մենակ է» (1950թ.), «Հետաքննությունը շարունակվում է» (1958թ.), «Լուսանը արահետ է դուրս գալիս» (1982թ.), «Կորել է ընկեր» (1990թ.), «Լուսանը գնում է հետքերով» (1994թ.) և այլն: Գրել է նաև մի քանի ֆիլմերի սցենարներ: 1974թ. արժանացել է Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Մոսկվայում: