Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի): 1941թ-ից եղել է Լենինականի ֆիլհարմոնիայի մենակատար և բալետմայստեր, 1949-51թթ` երկաթուղայինների Սևյանի անվան մշակույթի պալատի (1951թ.` տնօրեն) երգի-պարի, 1951թ-ից` «Շիրակ» (2000թ-ից` Ա.Շաբոյանի անվան) ժողովրդական պարի անսամբլների գեղարվեստական ղեկավարը: Բեմադրել է «Հովիվների պարը», «Նազպար», «Քոչարի», «Շորորա», «Գյումրվա հարսանիք», «Ալագյազ» և այլ պարեր, «Փառք հայրենիքին» սյուիտը: Հեղինակել է «Կոմիտաս», «Երազ տեսա», «Ցնծություն» և այլ պարային բեմավորումներ: 1965թ. նկարահանվել է «Շիրակի մեղեդիները» ֆիլմում: Ղեկավարել է Շիրակի, Ջավախքի պարային անսամբլներ, ստեղծել պարարվեստի իր դպրոցը: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի, 1996թ.` Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումներին, 1999թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Գյումրիում: