Zark Foundation

Աղավնի Խամսիյան

Աղավնի Խամսիյան

Դերասանուհի

12 մարտ, 1834 - 28 փետրվար, 1890

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է դերասան Ստեփան Էքշյանի ազգականը, ում հորդորով 1856թ. մասնակցել է Սրապիոն Հեքիմյանի կազմակերպած ներկայացումներին, կատարելով կանացի գլխավոր դերեր։ Համարվում է վավերական առաջին դերասանուհին հայ իրականության մեջ։ Բեմական ծածկանունը եղել է Ֆանի։ Մահացել է Կոստանդնուպոլսում: