Ծնվել է Երևանում: 1932թ. ավարտել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանիանվան ազգային ակադեմիական թատրոն) ստուդիան, որից հետո մինչ 2000թ. աշխատել է նույն թատրոնում` որպես դերասանուհի: Դերեր է կերտել մի շարք ներկայացումներում` Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» (Ռուքայա), Ա.Օստրովսկու «Անօժիտը» (Լարիսա), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Մարգարիտ), Մ.Գորկու «Արևի զավակները» (Լիզա), Ն.Զարյանի«Արա գեղեցիկ» (Շամիրամ), Ֆ.Գարսիա Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» (Բեռնարդա) և այլն: 1937թ-ից նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Պատվի համար» (1956թ.), «Ինչու է աղմկում գետը» (1958թ.), «Սերոբի ծառը» (1978թ.) և այլն: 1962թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: