Zark Foundation

Անահիտ Գաբրիելյան

Անահիտ Գաբրիելյան

Դերասանուհի

Ծնվել է 1983թ. մարտի 5-ին, Երևանում: 2001-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռուս-դերասանական բաժնում: 2005թ-ից աշխատում է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում որպես դերասանուհի: Խաղացել է Գ.Գորինի «Հիշատակի աղոթք» (Խավա), Ա.Ցագարելիի «Խանումա» (Սոնա), Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին» (Լիդա), Ա.Վամպիլովի «Բադի որսը» (Վալերիա), Ա.Չեխովի «Երեք քույր» (Նատաշա), Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (Սյուզանա), Կ.Գոլդոնիի «Խառնաշփոթ Կյոջիում» (Լուչետտա) և այլ ներկայացումներում: Նկարահանվել է «Տաքսի, էլի լավա» (2009թ.), «Ангелова кукла» (2013թ.)ֆիլմերում: 2009թ. սովորել է Մոսկվայում՝ «Ն.Միխալկովիի ամառային կինոակադեմիա» 1-ամսյա դերասանական դպրոցում: 2011թ. Մոսկվայում մասնակցել է «Ամառային թատերական դպրոց» նախագծին և բեմադրիչ Յանուս Վայտկուսի «Նա, ով ապտակ է ստանում» ներկայացման բեմադրությանը: