Zark Foundation

Անատոլի Գրիգորյան

Անատոլի Գրիգորյան

Գեղանկարիչ

4 հունիս, 1941 - 17 մարտ, 2017

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի)։ 1956-61թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1962-67թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում։ 1967-75թթ աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության կոմիտեում` որպես բեմադրող նկարիչ, 1975-77թթ` «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում` որպես գեղարվեստական խմբագիր։ 1970թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: 1977-87թթ ընտրվել է միության վարչության քարտուղար։ 1990թ-ից աշխատել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, որտեղ 2003թ-ից եղել է գեղանկարչության ամբիոնի վարիչը (2004թ-ից` պրոֆեսոր): 1965թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Մոսկվայում, Լվովում, Երևանում, Փարիզում, Լոս Անջելեսում և այլուր: Գեղանկարչի աշխատանքները գտնվում են Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի արվեստի թանգարանում, Երևանի ազգային պատկերասրահում, ժամանակակից արվեստի թանգարանում, Դոնի-Ռոստովի, Ուժգորոդի, Ալմա-Աթայի պատկերասրահներում, Լեհաստանում, Խորվաթիայում, Ղազախստանում, Վանաձորի, Ջերմուկի քաղաքային պատկերասրահներում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ 1982թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման, 2005թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2013թ.` Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման։ Մահացել է Երևանում: