Zark Foundation

Անդրանիկ Աբովյան

Անդրանիկ Աբովյան

Բալետի արտիստ

Ծնվել է 1994թ. փետրվարի 26-ին, Երևանում: 2004-12թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում: 2012թ-ից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում որպես բալետի արտիստ: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Գայանե» (Գիքո), «Սպարտակ» (Հովիվներ), Ժ.Բիզեի և Ռ.Շչեդրինի «Կարմեն» (Սպա Էսկամիլիո), Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ» (Պա դե դե), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (Բազիլ), Կ.Խաչատրյանի «Չիպոլինո» (Չիպոլինո) և այլն: Հանդես է եկել մի շարք միջազգային մրցույթներում, որոնցից են՝ Սոչիում կայացած Յ.Գրիգարովիչի անվան պարի միջազգային մրցույթը, որտեղ արժանացել է դափնեկրի կոչման, Չինաստանում կայացած «GIDC» պարի միջազգային մրցույթը (1-ին մրցանակ): Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի մի շարք քաղաքներում՝ Մոսկվա (Մեծ Թատրոն), Սանկտ Պետերբուրգ (Մարիինյան թատրոն), Վորոնեժ, Դուբայ, Նովոսիբիրսկ, Կրասնոդար և այլն: 2023թ. արժանացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրի: