Ծնվել է Ադաբազարում (Թուրքիա): Եղել է Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ, 1910-11թթ՝ ազգային երեսփոխան Իզմիթի շրջանից: Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ տարագրվել է Դեյր Էլ Զոր, 1918թ. հաստատվել Դամասկոսում, ընտրվել Ազգային միության ատենապետ: 1919թ. Ադանայում գործուն մասնակցություն է ունեցել Կիլիկիայի իրադարձություններին, խմբագրել «Տավրոս» օրաթերթը: Կիլիկիան անկախ հանրապետություն հռչակվելուց (1920թ., օգոստոստի 4) հետո նշանակվել է ֆինանսների նախարար: Կիլիկիայի հայաթափումից հետո հաստատվել է Բեյրութում, գործակցել է Սահակ Բ Խապայանի հետ, ընտրվել (1926թ.) Լիբանանի ազգային գավառական ժողովի անդամ: Այնուհետև տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1929-31թթ անդամակցել է «Հնչակյան մամուլ» շաբաթաթերթի խմբագրակազմին, ապա աշխատակցել տարբեր պարբերականների: Հեղինակել է «Կորնեյ Վասիլև» (1910թ., Կ.Պոլիս), «Լեո և հնչակեան կուսակցութիւնը» (1935թ., Փարիզ), «Ազգային հարց և Տաճկահայաստան» (1936թ., Փարիզ), «Սոցիալական դեմոկրատական հնչակեան կուսակցութիւնը և Կիլիկեան ինքնավարութեան ակտը» (1958թ., Բեյրութ), «Հալածականի յուշեր» (1964թ., Բեյրութ) և այլ երկեր: ՍԴՀԿ անդամ: Մահացել է Փարիզում: