Zark Foundation

Անդրանիկ Մխիթարյան

Անդրանիկ Մխիթարյան

Գեղանկարիչ

Ծնվել է 1946թ. փետրվարի 4-ին, Հայաստանի Սուսեր գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): Սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետում: Անդամակցել է Ռուբիկ Հովսեփյանի գլխավորությամբ մանկավարժական ինստիտուտում գործող Հայ հայրենասերների միության մասնաճյուղ հանդիսացող խմբակին։ Կալանավորվել է 1968թ. ապրիլի 16-ին՝ տարածման ենթակա թռուցիկների խմբաքանակը ձեռքին։ Մայիսի 28-ին խափանման միջոց կալանքը փոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ: Դատապարտվել է 1 տարի ազատազրկման։ 1970թ. ավարտել է ինստիտուտը և տեղափոխվել Հայաստանի Աշտարակ քաղաք: Աշխատել է տեղի գեղարվեստի դպրոցում: 1988թ-ից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը: Եղել է Աշտարակի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1990-91թթ զբաղվել է ինքնապաշտպանական ջոկատների կազմակերպմամբ: 1994-95թթ եղել է Աշտարակի գեղարվեստի դպրոցի տնօրենը: 1995թ-ից հրավիրվել է ՀՀ պաշտպանության նախարարություն և մինչև 2004թ. եղել է ՀՀ ՊՆ մշակույթի և հասարակական կապերի բաժնի պետի տեղակալը: ՀՀ բանակի կապիտան է (2000թ.)։ Ստեղծել է Ղարաբաղյան պատերազմին նվիրված («Լուսաբաց», «Մարտակոչ», «Ծափպար», «Բարձունքի գրավումը» և այլն) կտավներ։ 2001-02թթ համաբանակային ցուցահանդես-մրցույթներում արժանացել է առաջին մրցանակի։