Ծնվել է Եվդոկիա (այժմ՝ Թոխաթ, Թուրքիա) քաղաքում։ Եղել է սարկավագ: Նրա ժամանակագրությունն սկսվում Է 1453թ-ից, Կոստանդնուպոլսի գրավման վկայությամբ և հասցվում մինչև 1590թ.։ Այն շարունակել են այլ հեղինակներ՝ հասցնելով մինչն 1668թ.։ Ժամանակագրության սկզբի տեղեկությունները հեղինակը քաղել է գրավոր աղբյուրներից, իսկ 16-րդ դարի երկրորդ կեսից հետո կատարված անցքերը շարադրել Է որպես ականատես։ Վկայությունները հիմնականում արժանահավատ են և վերաբերում են օսմանյան թուրքերի և Սեֆևյան Պարսկաստանի մրցակցությանն ու պատերազմներին 1601թ. Ջալալիների կատարած խժդժություններին, Եվդոկիայի հայերի կյանքին: Ավարտվում է փոքրիկ «Ողբով», որը նա գրել է իր որդիներից մեկի մահվան կապակցությամբ: