Zark Foundation

Անդրեաս Քաղցածյան

Անդրեաս Քաղցածյան

Կոմպոզիտոր

13 փետրվար, 1809 - 18 օգոստոս, 1856

Անդրեաս Գոլոդով
Ծնվել է Ղրիմի Ղարասուբազար (այժմ՝ Բելոգորսկ) քաղաքում: Ինքնաշխատությամբ սովորել է նվագել ֆլեյտա, դաշնամուր, երգեհոն և այլ երաժշտական գործիքներ։ 1842-44թթ սովորել է Բերդիչև քաղաքում։ Վերադառնալով հայրենի քաղաք, մասնակցել է ինքնագործ թատերական ներկայացումների, գրել երաժշտություն այդ ներկայացումների համար (պատմական ողբերգություններ «Սավուղ», «Տրդատ» և այլն)։ 1852թ. տեղափոխվել է Սևաստոպոլ և դարձել ծովակալ Պ.Նախիմովի գլխավորած նավատորմի փողային նվագախմբի կապելմայստերը։ Նրան են պատկանում փողային նվագախմբի համար գրված «Սինոպյան քայլերգը» (տպագրվել է Պետերբուրգում), «Չու հաճույս Խարասու-բազարի» քայլերգը (սրանց դաշնամուրային փոխադրությունները տպագրվել են «Բազմավեպում», 1881թ.)։ Մյուս ստեղծագործությունները կորել են։ Քրիստափոր Կարա-Մուրզան իր համերգներում կատարել է նաև նրա երգերից («Չու հաղթանակի», «Պատերազմի նեղ օրերուն», «Առավոտյան երգ», «Զարթիր, սիրտ իմ», «Պանծասցին փառոք» և այլն)։ Մահացել է Սևաստոպոլում: