Zark Foundation

Անժելա Մուրադյան

Անժելա Մուրադյան

Պարուհի

Ծնվել է 1996թ. մարտի 30-ին, Երևանում: 2003-06թթ սովորել է Երևանի Ե.Չարենցի անվան հիմնական դպրոցում: 2006-14թթ ուսումը շարունակել է 109 ավագ դպրոցում: 2004թ. ընդունվել է «Մատադոր» Հայաստանի սպորտային պարերի համույթ: 2005թ. մասնակցել է Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցույթին լատինո-ամերիկյան պարաձևի հայաստանյան առաջնությունում և ստացել է պատվոգիր անհատ 3-րդ կարգում 1-ին տեղ գրավելու համար: 2006թ. նույն ֆեդերացիայի կողմից ստացել է դիպլոմ լատինո-ամերիկյան պարաձևում E2 կարգում 2-րդ տեղ գրավելու համար: 2007թ. Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մրցույթում, որը նվիրված էր Շուշիի ազատագրման 15-ամյակին, ստացել է դիպլոմ 1-ին տեղ գրավելու համար: Նույն թվականին հանդես է եկել լատինո-ամերիկյան պարաձևի D4 կարգում և գրավել 2-րդ տեղ: 2014թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, պարարվեստի ռեժիսուրա ֆակուլտետ: 2018թ. ավարտել է ստանալով բակալավրի աստիճան: 2019-21թթ ուսումը շարունակել է նույն հաստատության պարարվեստի ռեժիսուրա ֆակուլտետում՝ ստանալով արվեստի մագիստրոսի աստիճան: 2018թ. ինստիտուտի շրջանակներում մասնակցել է Հայաստանում ընթացող ֆլամենկո պարի մրցույթին իր իսկ կողմից բեմադրված «Արյունոտ պայքար» համարով և գրավել 1-ին տեղը: 2019թ. որպես ավարտական դիպլոմային աշխատանք բեմադրել է «Ռոդեն» մոդեռն խորիոգրաֆիկ ներկայացումը: 2006-10թթ սովորել է «Բարեկամություն» անսամբլին կից ստուդիայում: 2009թ. ստուդիայի հետ հանդես է եկել «Հերոսական բալլադ» խորեոգրաֆիկ ներկայացման պրեմիերային: 2013թ-ից աշխատում է «Բարեկամություն» անսամբլում որպես պարուհի: 2013թ-ից հանդես է եկել խաղացանկային տարբեր պարերում՝ «Հոյ-Նազան», «Վարդագույն աղջիկներ», «Գարուն-Երևան», «Զարթոնք», «Այ-Այլուղս» (որպես մենակատար), «Ազգագրական պարերի շարք», «Մեր դարը», «Կիլիկիա», «Էշխեմեդ», «Վաղարշապատ», «Կարմինա Բուրանա», «Վալս» (մենակատար): Հանդես է եկել նաև մեկ ակտանի խորեոգրաֆիկ ներկայացումներում՝ «Լոռեցի Սաքոն», «Հերոսական բալլադ», «Պոլովեցյան պարեր»: 2017թ. հանդես է եկել «Շամիրամի տեսիլքը» պրեմիերային, որը նվիրված է եղել համույթի 30-ամյակին: 2019թ․ հանդես է եկել «Մարո» խորիոգրաֆիկ ներկայացման պրեմիերային: Նաև հանդես է եկել այլ ազգի պարերում` բուլղարական պար, հրեական հարսանյաց շքերթ, հունական պար և այլն: 2013թ. համույթի հետ մեկնել է հյուրախաղերի Թբիլիսի: 2014թ. հյուրախաղերի է մեկնել Մարսել, Լիոն, Փարիզ, Իսրայել: 2017թ․ համերգային ծրագրով մեկնել է հյուրախաղերի Լիբանան՝ Բեյրութ, այնուհետև Չինաստան՝ Դոն Հուան: 2019թ. ելույթ է ունեցել Պեկինիում «Ասիական քաղաքակրթությունների երկխոսություն» գալա-համերգին: Նույն թվականին մեկնել է Թեհրան հյուրախաղերի: 2018թ. հիմնել է A.M պարային ստուդիան և մինչև 2021թ. հանդիսացել որպես տվյալ հաստատության գեղարվեստական ղեկավար, պարուսույց: 2018թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրի: