Zark Foundation

Անիտա Հախվերդյան

Անիտա Հախվերդյան

Երգահան

Ծնվել է 1971թ. դեկտեմբերի 12-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի տարրական ուսուցման բաժինը: 1993-95թթ աշխատել է «Խորան Լուսո» հոգևոր լուրերի ստուդիայում, 1996-97թթ` «Հայֆիլմ» կինոստուդիայում: 1997թ-ից աշխատում է Հայաստանի Երգի պետական թատրոնում: Դասավանդում է թատրոնի մանկապատանեկան դպրոց-ստուդիայում: Վարել է «Մի երգի պատմություն» ռադիոծրագիրը, «Կիրակի», «CD-DC», «Սենյակ», «Տես» երաժշտական հեռուստածրագրերը: Հեղինակել է 3 մյուզիքլ և շուրջ 400 երգերի խոսքեր: 2004թ. արժանացել է «Կռունկ» երգի փառատոնի մրցանակի` որպես 5 տարիների լավագույն երգերի հեղինակ, 2005թ.` ԱՄՆ-ի հայկական երաժշտական «M Club» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն հեղինակ» մրցանակին, 2007թ.` «Ոսկե քնար» մրցանակի` որպես «Տարվա հիթ» և «Սուպեր դուետ», 2009թ.` «Ոսկե Քնար» մրցանակաբաշխության Հայ երգարվեստում ներդրման համար հատուկ մրցանակի: 2010թ. արժանացել է Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Ֆիլմի համար գրված տարվա լավագույն երգի հեղինակ» մրցանակին: