Zark Foundation

Անի Խաչիկյան

Անի Խաչիկյան

Դերասանուհի, հաղորդավար

Ծնվել է 1993թ. հունիսի 4-ին, Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 173 միջնակարգ դպրոցը: 2010-15թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտության բաժնում: Վաղ հասակից նկարահանվել է գովազդային հոլովակներում, ապա ճանաչման է հասել դեբյուտային «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալում ունեցած դերով: Հետագայում հաջորդել են դերերը «Տիգրանի մոլորակը», «Բախտաբեր», «Հատուկ բաժին» հեռուստասերիալներում և «Սուպեր մամա» (2014թ.), «Սուպեր մամա 2» (2017թ.) կատակերգական ֆիլմերում: 2016թ. նկարահանվել է «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմում: 2019թ. թողարկվել է նաև իտալական «Իդեալական անծանոթներ» ֆիլմի հայկական ռիմեյքը՝ դերասանուհու մասնակցությամբ, որն ունի «Անհայտ բաժանորդ» անվանումը: Նկարահանվել է նաև «Հարս չկա» (2020-21թթ), «Գյուղը որ կանգնի» (2021թ.), «Ապրիր ինձ հետ» (2022թ.) ֆիլմերում: 2021թ-ից որպես դերասանուհի աշխատում է Երևանի Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, իսկ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ վարում է «Առավոտ լուսո» ծրագիրը: