Ծնվել է 1990թ. հուլիսի 22-ին, Երևանում: 2006-10թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2008թ-ից աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Ե.Շվարցի «Վիշապը» (Էլզա), Ռ.Հովսեփյանի«Կարմեն կամ չինական պարիսպ» (Աննա), Մ.Խերանյանի «Շխոնց Միհրան» (Տիգրանուհի), Հ.Մաթևոսյանի «Կայարան» (Կարինե), Ա.Չեխովի «Չեխովյան կատակներ» (Մերչուտկինա), Գ.Խանջյանի «Արտավազդ շիդար» (Հարճ), Ռ.Կունիի «Ջեք փոթ» (Տեսուչ Դևենպորտ), Դ.Խարմսի «Լյու-բոֆ» (Կին, Ծեր կին, Երեխա) և այլն: 2002թ-ից աշխատում է «Ար» հեռուստաընկերությունում` որպես ֆիլմերի կրկնօրինակող: Նկարահանվել է «Ուր է իմ տղամարդը», «Շտապ օգնություն 3D» հեռուստասերիալներում և Վ.Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմում: 2015թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն երիտասարդ դերասանուհի»: